Պենտագոնի պիցցայի տեսություն
| Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
|---|---|---|
| Հիմնական թեմա | պիցցա, Պենտագոն | |
Պենտագոնի պիցցայի տեսություն, ոչ պաշտոնական դիտարկում, որ արագ սննդի պատվերների, մասնավորապես պիցցայի առաքման պատվերների կտրուկ աճը ԱՄՆ կառավարական շենքերից, ինչպիսիք են Պենտագոնը, ԿՀՎ-ի գլխավոր գրասենյակը և Սպիտակ տունը, հաճախ տեղի է ունենում միջազգային խոշոր ճգնաժամից անմիջապես առաջ[1]։ Այս տեսությունը նաև անվանում են պիցցայի չափիչ[2] կամ Պենտագոնի պիցցայի ինդեքս[3][4]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Վաշինգտոնում Domino's-ի ֆրանշիզայի սեփականատեր Ֆրենկ Միքսը « Լոս Անջելես Թայմս»-ին պատմել է Պենտագոնին, ԿՀՎ-ին և Սպիտակ տանը ուշ գիշերային որոշ անսովոր առաքումների արտասովոր դիտարկման մասին: Միքսը նշել էր, որ օգոստոսի 1-ին ԿՀՎ-ն մեկ գիշերվա ընթացքում պատվիրել էր 21 պիցցա, իսկ հաջորդ օրը Իրաքը ներխուժեց Քուվեյթ՝ սկսելով Պարսից ծոցի պատերազմը[5]։ Սկզբում Միքսը կարծել է, որ դա պարզապես զուգադիպություն է, բայց նա նմանատիպ առաքումների աճ է նկատել 1998 թվականի դեկտեմբերին՝ Բիլ Քլինթոնի իմպիչմենտի լսումների ժամանակ[6]: Ի պատասխան՝ CNN-ի Պենտագոնի թղթակից Վուլֆ Բլիցերը նշել է. «Լրագրողների համար ամենակարևորը՝ միշտ հսկեք պիցցաները»[7]:
2011 թվականի «Նեպտունի նիզակ» գործողության ժամանակ, որի ընթացքում սպանվել է Ուսամա բեն Լադենը, Պենտագոնի մամուլի քարտուղար Ջորջ Լիթլը Սպիտակ տան իրավիճակների սենյակը նկարագրել է որպես «քոլեջի եղբայրության տան» նմանվող՝ շուրջը պիցցայի տուփերի մեծ քանակի պատճառով[8]։ Սպիտակ տան թիմը իրենց պատվերները բաժանել է մի քանի ռեստորանների միջև և նաև աշխատակից է ուղարկել Costco-ից սնունդ վերցնելու, որպեսզի կասկածներ չառաջանան[3][9]։
2024 թվականի օգոստոսին ստեղծվել է X հաշիվ՝ հայտնի որպես «Pentagon Pizza Report», որը վերահսկում է Արլինգտոնում Google Maps-ում այցելությունների տվյալները, չնայած այն չունի պատկերացում իրական պատվերների ծավալի կամ պիցցաների առաքման վայրերի մասին[10]։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 և 1989 թվականներին Պենտագոնում պիցցայի պատվերների կտրուկ աճ է նկատել Domino's-ի ֆրանշիզայի սեփականատեր Ֆրենկ Միքսը՝ ԱՄՆ-ի Գրենադա և Պանամա ռազմական ներխուժոմանը նախորդող գիշերը[10]։ 1990 թվականի օգոստոսի 1-ին ԿՀՎ-ն մեկ գիշերվա ընթացքում պատվիրել է 21 պիցցա՝ հաջորդ առավոտյան Իրաքի կողմից Քուվեյթ ներխուժումից առաջ, որը հանգեցրել է Պարսից ծոցի պատերազմին։ Միքսը պնդում էր, որ Վաշինգտոնի տարածքում պիցցայի պատվերները նույնպես աճել էին 1991 թվականին «Անապատային փոթորիկ» գործողության մեկնարկից առաջ[1]։ 1998 թվականի հունվարին՝ Քլինթոն-Լևինսկի սկանդալից անմիջապես հետո, Միքսը հայտարարել է, որ Սպիտակ տունը Domino's-ին երեք օրվա ընթացքում 2600 դոլարի պատվեր է տվել[11]։ 1998 թվականի դեկտեմբերին՝ Բիլ Քլինթոնի իմպիչմենտի լսումների և Իրաքում «Անապատային աղվես» գործողության մեկնարկի ժամանակ, Սպիտակ տունը պատվիրել է «սովորականից 32 տոկոսով ավելի շատ լրացուցիչ պանրով պիցցա», իսկ Կապիտոլիումի բլրի վրա պատվերների քանակը կազմել է 11,600 դոլար[1][11]։
2024 թվականի ապրիլի 13-ին Վաշինգտոնի Papa John's-ում անսովոր բարձր ակտիվությունը, ըստ Google Maps-ի ժամանակների գրաֆիկի դիտարկումների, համընկել է Իրանի կողմից Իսրայելի տարածք անօդաչու թռչող սարքերի արձակման հետ[2]։ 2025 թվականի հունիսի 12-ին, ժամը 19:00-ին EDT-ով, «Pentagon Pizza Report» հաշիվը նշել է «ակտիվության հսկայական աճ» Google-ի այցելությունների տվյալներում District Pizza Palace-ում, որը գտնվում է 3,2 կմ հեռավորության վրա Պենտագոնից: Արևելյան ժամանակով ժամը 20:00-ին Իսրայելը ռմբակոծություն է իրականացրել Իրանի դեմ, ինչը պատերազմ է սադրել երկու երկրների միջև[12][13]։ Ռմբակոծությունից հետո հաղորդագրության մեջ նաև նշվում էր «անսովոր ցածր երթևեկություն» Պենտագոնի մոտ գտնվող գեյ բարում[10]: 2025 թվականի հունիսի 22-ին, Արևելյան ժամանակով ժամը 22:38-ին, Պենտագոնից երկու մղոն հեռավորության վրա գտնվող Papa John's սրճարանում Դոնալդ Թրամփի կողմից Իրանի միջուկային հարստացման օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին հայտարարելուց մեկ ժամ առաջ բարձր ակտիվություն է գրանցվել[14][15]։
Ճշգրտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զենոբիա Հոմանը, Լոնդոնի Քինգս քոլեջի գիտության և անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, արձագանքել է տեսությանը սկեպտիկորեն՝ մատնանշելով հաստատման կողմնակալության հնարավորությունը[16]։ Հոմանը նշել է. «Ես չեմ ասում, որ [տեսությունը] սխալ է, բայց ես ուզում եմ տեսնել շատ ավելի շատ տվյալներ։ Ե՞րբ են տեղի ունենում այլ կտրուկ աճեր։ Որքա՞ն հաճախ են դրանք բացարձակապես կապ չունեն աշխարհաքաղաքականության հետ»[12]։
2025 թվականին Նյուսվիքին ներկայացված հայտարարության մեջ Պաշտպանության նախարարությունը հերքել է տեսությունը՝ պնդելով, որ Պենտագոնը ունի բազմաթիվ ներքին սննդամթերքի վաճառողներ, որոնք հասանելի են ուշ գիշերային աշխատողների համար: Կրիտիկացրել է Պենտագոնի Պիցցա զեկույցի կողմից տրամադրված ժամանակացույցի ճշգրտությունը[17][18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Steafel, Eleanor (2025 թ․ հունիսի 13). «How three pizza restaurants predicted Israel's attack on Iran». The Telegraph. London. ISSN 0307-1235. Վերցված է 2025 թ․ հունիսի 20-ին.
- 1 2 Cañas, Alejandro; Nelson, David (2024 թ․ ապրիլի 16). «What Is the Pizza Meter? The Signal That Spiked on Saturday during Iran's Attack on Israel». Diario AS. Արխիվացված է օրիգինալից 2025 թ․ հունիսի 13-ին.
- 1 2 Isildak, Muratcan (2025 թ․ հուլիսի 23). «The "Pentagon Pizza Index" as a Case Study in Low‑Tech OSINT». Modern Diplomacy. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «What Pentagon Pizza Index Showed as "Trump is Dead" Trended on X». NDTV. 2025 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2026 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Slice of Life: Pizza Orders Soar in D.C.». Los Angeles Times. 1991 թ․ հունվարի 16. էջ P2. Վերցված է 2025 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Mouriquand, David (2025 թ․ հունիսի 6). «What is the Pentagon Pizza theory eating away at the internet?». Euronews. Վերցված է 2025 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Miller, Matt (2016 թ․ հուլիսի 29). «What Can Pizza Tell Us about Ourselves?». Slate. ISSN 1091-2339. Վերցված է 2025 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Graff, Garrett M. (2021 թ․ ապրիլի 30). «'I'd Never Been Involved in Anything as Secret as This'». Politico Magazine (անգլերեն). Վերցված է 2026 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Hopper, Jessica; De, Subrata; Uehlinger, Tim (2012 թ․ մայիսի 2). «President Obama: Bin Laden raid is 'most important single day of my presidency'». Rock Center with Brian Williams (անգլերեն). NBC News. Վերցված է 2026 թ․ փետրվարի 21-ին.
- 1 2 3 «Pentagon pizza monitor predicted 'busy night' ahead of Israel's attack on Iran». The Guardian. London. Agence France-Press. 2025 թ․ հունիսի 13. ISSN 0261-3077. Վերցված է 2025 թ․ հունիսի 20-ին.
- 1 2 Schafer, Sarah (1998 թ․ դեկտեմբերի 19). «With Capital in Panic, Pizza Deliveries Soar». The Washington Post. Վերցված է 2025 թ․ հունիսի 20-ին.
- 1 2 Hogan, Fintan (2025 թ․ հունիսի 16). «How to Predict a Global Crisis: Pentagon Pizza Orders Surge». The Times. London. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2025 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Kochi, Sudiksha (2025 թ․ հունիսի 16). «Pentagon Pizza Account Reported High Activity before Israel's Attack on Iran». USA Today. Վերցված է 2025 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «'Potential Overtime': Pizza Orders around Pentagon Spike before US Strikes Iran». The Telegraph India. 2025 թ․ հունիսի 22. Վերցված է 2026 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Koch, Alexandra (2025 թ․ հունիսի 21). «How a Papa Johns Pizza Surge near the Pentagon Tipped Off Social Media before Trump's Decisive Iran Strike». Fox News. Վերցված է 2025 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Pentagon Pizza Tracker Part I: The Problem of Pattern-Seeking». EvidenceNetwork.co.uk. Վերցված է 2026 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Bickerton, James (2025 թ․ հունիսի 14). «Pentagon pizza monitor appeared to predict Israel attack». Newsweek. Վերցված է 2025 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Murphy, Aislinn (2025 թ․ հունիսի 18). «Pentagon pizza theory resurfaces during Israel-Iran conflict as social media tracks orders». Fox Business. Վերցված է 2025 թ․ հունիսի 20-ին.