Ջո Դ'Ամատո
Joe D'Amato | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | դեկտեմբերի 15, 1936[1] |
| Ծննդավայր | Հռոմ, Իտալիայի թագավորություն |
| Մահացել է | հունվարի 23, 1999[1] (62 տարեկան) |
| Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, մոնտաժող, դերասան, պոռնոգրաֆիկ ռեժիսոր, pornographic film producer, պրոդյուսեր, գրող, կինոսցենարիստ և ռեժիսոր |
| Ոճ(եր) | ցնցող բովանդակությամբ ֆիլմ, սպագետտի վեսթեռն և պոռնոգրաֆիկ ֆիլմ |
| IMDb | ID ID 0001090 |
Ջո Դ'Ամատո (իտալ.՝ Joe D'Amato, իրական անունը` Արիստիդ Մասաչեզի, իտալ.՝ Aristide Massaccesi, դեկտեմբերի 15, 1936[1], Հռոմ, Իտալիայի թագավորություն - հունվարի 23, 1999[1], Հռոմ, Իտալիա), իտալացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և օպերատոր։ Նկարահանել է տարբեր ժանրերի (մարտական, վեստերն, ֆանտաստիկ, պեպլում և սարսափ) մոտ 200 ֆիլմ։ Սակայն նրա ֆիլմերի մեծամասնությունը կրում են էրոտիկ և պոռնոգրաֆիկ բնույթ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջո Դ'Ամատոն կինոաշխարհի հետ ծանոթացել է իր հոր շնորհիվ, ով կինոստուդիայում էլեկտրամոնտյոր էր։ Նա իր կարիերան սկսել է 1961 թվականից` որպես օպերատոր։ 1972 թվականից սկսել է նկարահանել իր ֆիլմերը` չդադարելով այլ ռեժիսորների մոտ հանդես գալ որպես օպերատոր։ 1970-ական թվականների երկրորդ կեսից փորձել է օգուտ քաղել Ֆրանսիայում նկարահանված «Էմմանուել» ֆիլմի հաջողությունից` նկարահանելով էրոտիկ ժանրի նույնանուն ֆիլմաշար։
1980-ական թվականների սկզբին նկարահանել է իր ամենահայտնի «Խավարից այն կողմ» (1979թ.), «Անտրոպոֆագուս» (1980թ.) և «Անտրոպոֆագուս 2» (1981թ.) ֆիլմերը, որոնց շնորհիվ հանդիսատեսների շրջանում հայտնի է դարձել որպես սարսափ ֆիլմերի հայտնի բեմադրիչ։ Ջո Դ'Ամատոն հետագայում աշխատել է Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ նկարահանել է ֆիլմեր մեծահասակների համար։ Վերադառնալով Իտալիա, շարունակել է նմանատիպ ֆիլմերի նկարահանումը։ Այդ տարիներին նա հաճախ հանդես էր գալիս որպես պրոդյուսեր, որի արդյունքում ստեղծեց իր սեփական կինոկազմակերպությունը։
1994 թվականին Ջո Դ'Ամատոն նկարահանել է հիմնականում կոմերցիոն տեսակետից ոչ շահավետ կինոնկարներ։ Նա իր ֆիլմերում հիմնականում հանդես է եկել բազմաթիվ կեղծանուններով։ 1995 թվականից մինչև իր մահը, նա շարունակում էր նկարահանել պոռնոգրաֆիական ժանրի ֆիլմեր, դրա համար ընտրելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք էին հունա-հռոմեական դիցաբանությունը, Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունները, հռոմեական կայսրերի մասին պատմությունները և այլն։
Ջո Դ'Ամատոյի որդին` Դանիել Մասաչեզին, ով սկզբում օգնում էր հորը` օպերատորական աշխատանքներում, հետագայում մեկնել է ԱՄՆ և շարունակել կարիերան, աշխատելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք էին «Հաննիբալ» (2001թ.), «Ցուրտ լեռը» (2003թ.), «Երկնային արքայություն» (2005թ.) և այլն։
Ջո Դ'Ամատոն մահացել է Իտալիայում, իր տանը, սրտի նոպայից։
Մասնակի ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
|---|---|---|
| 1972 | Աստված, սա իմ 45-րդ տրամաչափի կոլտն է | La colt era il suo Dio |
| 1973 | Զվարճալի պատմություններ անհավատարիմ կանանց և մեղսագործ ամուսինների մասին | Sollazzevoli storie di mogli gaudenti e mariti penitenti |
| 1973 | Մահը ժպտում է մարդասպանին | La morte ha sorriso all'assassino |
| 1973 | Կույսերի լիալուսինը | Il plenilunio delle vergini |
| 1973 | Բռունցքներ, ծովահեններ և կարատե | Pugni, pirati e karatè |
| 1974 | Հերոսները դժոխքում | Eroi all'inferno |
| 1976 | Էմմանուելն Արևելքում | Emanuelle nera: Orient reportage |
| 1976 | Սև Էմմանուելը Ճապոնիայում | Eva nera |
| 1977 | Էմմանուելն Ամերիկայում | Emanuelle in America |
| 1977 | Էմմանուելն ու մարդակերները | Emanuelle e gli ultimi cannibali |
| 1978 | Մարմնավաճառություն | La via della prostituzione |
| 1979 | Դաժան մարդասպանություն | Duri a morire |
| 1979 | Վանական հրապուրանքներ | Immagini di un convento |
| 1979 | Խավարից այն կողմ | Buio Omega |
| 1980 | Անտրոպոֆագուս | Anthropophagus |
| 1981 | Անտրոպոֆագուս 2 | Rosso sangue |
| 1982 | Կալիգուլա. Չպատմված պատմություն | Caligola: La storia mai raccontata |
| 1982 | Անհաղթ Ատորը | Ator l'invincibile |
| 1982 | 2020. Ապագայի գլադիատորները | Anno 2020 - I gladiatori del futuro |
| 1985 | Հաճույք | Il piacere |
| 1986 | Մեղքի վանքը | La monaca del peccato |
| 1986 | Գաղտնադիտման ցանկություն | Voglia di guardare |
| 1987 | Զոմբի 5. Մահաբեր թռչուններ | Killing Birds: Raptors |
| 1988 | Կեղտոտ սեր | Dirty Love |
| 1989 | Ցանկության օբյեկտ | Blue Angel Cafe |
| 1990 | Հրաշք-թրի որոնումները | Quest for the Mighty Sword |
| 1990 | Արյունոտ անդունդ | Sangue negli abissi |
| 1990 | Կինը Ուոլլ-սթրիթից | High Finance Woman |
| 1991 | Կրքի ծաղիկը | Passion's Flower |
| 1991 | Ֆրանկենշտեյն 2000 | Ritorno dalla morte |
| 1993 | Յոթերորդ աստիճանի վարակում | Contamination .7 |
| 1993 | Չինական կամասուտրա | Chinese Kamasutra - Kamasutra cinese |
| 1993 | Սիրո լաբիրինթոս | Il labirinto dei sensi |
| 1994 | Հաճույքների տունը | La casa del piacere |
| 1994 | Մարկո Պոլո | Marco Polo: La storia mai raccontata |
| 1994 | Ալադինի էրոտիկ արկածները | The Erotic Adventures of Aladdin X |
| 1994 | Մարքիզ դը Սադ | Marquis de Sade |
| 1995 | Սեքսը Յուրայի ժամանակաշրջանում | Homo Erectus |
| 1995 | Հազար ու մեկ գիշեր | 1001 Nights |
| 1996 | Կանացի բանտ | Penitenziario femminile |
| 1996 | Դոնա Ֆլորը | Donna Flor |
| 1996 | Ջուլիետան ու Ռոմեոն | Romeo e Giulietta |
| 1997 | Նախագահի բոլոր կանայք | All the President's Women |
| 1998 | Սահարա | Sahara |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Դ'Ամատո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Հռոմ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 23 մահեր
- 1999 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Իտալացի կինոռեժիսորներ
- Իտալացի ռեժիսորներ
- Իտալացի սցենարիստներ
- Իտալացի պրոդյուսերներ
- Իտալացի դերասաններ
- Սրտի կաթվածից մահացածներ
- Ստեղծագործական կեղծանուններ
