Ալեքսիոս Ա Կոմնենոս
Ալեքսիոս Ա Կոմնենոս | |
|---|---|
| Բյուզանդական կայսրության կայսր | |
| Իշխանություն | 1081-1118 |
| Հունարեն | Ἀλέξιος Α' Κομνηνός |
| Ծնվել է՝ | 1048[1][2][3][…] |
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
| Մահացել է՝ | օգոստոսի 15, 1118[4] բնական մահով |
| Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
| Երկիր | Բյուզանդական կայսրություն |
| Նախորդ | Նիկեփորոս Գ |
| Հաջորդող | Հովհաննես Բ Կոմնենոս |
| Տոհմ | Կոմնենոսների հարստություն |
| Հայր | John Komnenos? |
| Մայր | Աննա Դալասսենե |
| Երեխաներ | Աննա Կոմնենե[5][6], Maria Komnene?, Հովհաննես Բ Կոմնենոս, Andronikos Komnenos?, Իսահակ Կոմնենոս, Eudokia Komnene?, Թեոդորա Կոմնենե և Barbara Komnena? |
Ալեքսիոս Ա Կոմնենոս (հուն․՝ Ἀλέξιος Α' Κομνηνός ), (1048[1][2][3][…], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - օգոստոսի 15, 1118[4], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական կայսր 1081-1118 թվականներին։ Լինելով Իսահակ Կոմնենոսի ազգականը՝ Ալեքսիոսը զավթեց գահը 1081 թվականին, ինչի հետևանքով ավելի քան հարյուր տարի Բյուզանդիայում իշխեց Կոմնենոսների տոհմը։
Ստանալով թուլացած և սելջուկների ու նորմանների կողմից ասպատակվող կայսրություն՝ Ալեքսիոսը կարողացավ կայունացնել Բյուզանդիայի սահմանները։ Նրա կառավարման օրոք տեղի ունեցան ծավալուն բարեփոխումներ, որով էլ սկսվեց կայսրության «երկրորդ վերածնունդը»։
Սակայն Ալեքսիոսի կառավարման օրոք ի հայտ եկան նաև բացասական երևույթներ. տնտեսական կյանքում մեծացավ իտալական վաճառականների դերը, կայսրության տարածքում ուժեղացան մանր ֆեոդալները։ Այդ երևույթների խորացման հետևանքով Բյուզանդիան 1204 թվականին չկարողացավ դիմադրություն ցույց տալ խաչակիրներին և տրոհվեց մանր պետությունների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Swartz A. Open Library — 2007.
- 1 2 Faceted Application of Subject Terminology
- 1 2 Autoritats UB
- 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Анна (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 2. — С. 317—318.
- ↑ Анна Комнена (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 801.
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսիոս Ա Կոմնենոս» հոդվածին։ |
| ||||||||||||||||