Jump to content

Տեխնոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտության պատմություն
Թեմաներ
Մաթեմատիկա
Կոմբինատորիկա
Տրամաբանություն
Հավանականությունների տեսություն
Եռանկյունաչափություն
Բնագիտություն
Աստղագիտություն
Կենսաբանություն
Բուսաբանություն
Աշխարհագրություն
Երկրաբանություն
Ֆիզիկա
Քիմիա
Էկոլոգիա
Հասարակական գիտություններ
Պատմություն
Լեզվաբանություն
Հոգեբանություն
Քաղաքագիտություն
Սոցիոլոգիա
Փիլիսոփայություն
Իրավագիտություն
Տնտեսագիտություն
Տեխնոլոգիա
Հաշվողական տեխնիկա
Տեղեկատվական տեխնոլոգիա
Ճարտարագիտություն
Բժշկություն
Գյուղատնտեսություն
Անասնաբուժություն
Ախտաբանություն
Հարակից թեմաներ
Հակագիտականություն
Նավարկություն
Պորտալ
Կատեգորիա:Գիտության պատմություն

Տեխնոլոգիա (հին հունարեն՝ τέχνη - արվեստ, վարպետություն, հմտություն և ․․․լոգիա), արդյունաբերության տարբեր ճյուղերում, շինարարության և այլ բնագավառներում իրականացվող՝ հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների կամ շինվածքների ստացման, մշակման կամ վերամշակման եղանակների համախումբ։ Տեխնոլոգիա են անվանում նաև այդպիսի եղանակներ մշակող և կատարելագործող գիտական ուղղությունը, արդյունահանման, մշակման, վերամշակման, փոխադրման, պահեստավորման, պահման գործողությունները, որոնք արտադրական պրոցեսի հիմնական բաղադրիչ մասն են։ Արդի տեխնոլոգիաները ներառնում է նաև արտադրության տեխնիկական վերահսկողությունը։ Տեխնոլոգիա է ընդունված անվանել արտադրական պրոցեսների նկարագրությունը, դրանց կատարման վերաբերյալ հրահանգները, տեխնոլոգիական կանոնները, պահանջները, քարտեզները, գրաֆիկները ևն։

Սովորաբար տեխնոլոգիան դիտարկում են արտադրության կոնկրետ ճյուղի հետ կապակցության մեջ (լեռնային աշխատանքների տեխնոլոգիա, թելքավոր նյութերի տեխնոլոգիա ևն)։

Տեխնոլոգիայի խնդիրը՝ ժամանակի և նյութական ռեսուրսների նվազագույն ծախս պահանջող առավել արդյունավետ և տնտեսողաբեր արտադրական պրոցեսների որոշման և գործնական կիրառման նպատակով՝ ֆիզիկական, քիմիական, մեխանիկական և այլ օրինաչափությունների բացահայտումն է։ Տարբեր արտադրությունների տեխնոլոգիան մշտապես բարեփոխվում է տեխնիկայի զարգացմանը զուգընթաց։ Տեխնոլոգիական միջոցների, մեթոդների և տերմինաբանության միատեսակացման նպատակով մշակվել և գործածության մեջ է դրվել Տեխնոլոգիական փաստաթղթերի միասնական համակարգը։

Տեխնոլոգիան իրերի պատրաստման և գործածման գիտությունն ու արվեստն է։ Միայն մարդն է ընդունակ, աշխարհի նյութերը վերափոխելով, ստեղծել կյանքի համար անհրաժեշտ գործիքներ, սարքեր և համակարգեր։ Թեև այլ էակներ էլ են ի վիճակի իրեր պատրաստել և գործածել, սակայն դրանց պատրաստման եղանակը համարյա չի փոխվել։ Այլ է մարդու պարագայում։ Տեսնելով, թե ինքն ինչի կարիք ունի, նա գտնում է դրա բավարարման նորանոր միջոցներ, հասկանում պատահական հայտնագործությունների կարևորությունը։ Օրինակ, կրակի հայտնագործումը և դրանով կավը խեցե ամանեղենի, իսկ ապարները մետաղների փոխակերպելու հնարավորությունը պայմանավորեց ժամանակակից աշխարհի գոյությունը։ Վերջին հարյուրամյակների ընթացքում գիտնականները պարզեցին, թե ինչու են նյութերը կամ մեքենաներն իրենց այս կամ այն կերպ դրսևորում։ Այդ գիտելիքների կիրառման շնորհիվ հայտնի նյութերը կատարելագործվեցին, հայտնագործվեցին նորերը, բնական գիտությունները և մաթեմատիկան նպաստեցին այնպիսի տարբեր արտադրանքների ստեղծմանը, ինչպիսիք են ինքնաթիռը կամ լողազգեստը։ Իրերի պատրաստումը սկսվում է նախագծումից, այսինքն՝ հաշվարկից, թե ինչ է հարկավոր և ինչպես պետք է դա իրականացնել։ Նախագծողներն այժմ ունեն նյութերի, եղանակների և բաղադրամասերի լայն ընտրության հնարավորություն, որոնց օգնությամբ գաղափարներն իրականացնում են։ Այսօր աշխատանքի մեծ մասն իրագործում է համակարգիչ: Սպառողին գոհացնող, անխափան աշխատող էժան իր պատրաստելը ճշմարիտ արվեստ է։ Տեխնոլոգյան իրերի պատրաստման և գործածման գիտությանն ու արվեստն է։

Վիկտորյան ընթերցանիվ

[խմբագրել | խմբագրել կոդը]

XVIII դարի այս սարքը նախաէլեկտրոնիկայի դարի գիտնականներին առաջարկում էր այնպիսի հնարավորություն, որն այժմ մեզ ընձեռում է անհատական համակարգիչը։ Անիվը պտտելով՝ կարելի էր օգտվել լայնածավալ գրականությունից։ Բայց, ինչպես բազում հավակնոտ գյուտարարներ, ընթերցանիվի անհայտ ստեղծողը ևս հաշվի չէր առել նրա գինն ու հարմարավետությունը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 640