Ելիզավետա Բիկովա
| Ելիզավետա Բիկովա ռուս.՝ Елизаве́та Ива́новна Бы́кова | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | նոյեմբերի 4, 1913[1][2] |
| Ծննդավայր | Բոգոլյուբովո, Վլադիմիրսկի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | մարտի 8, 1989[1][2] (75 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Գերեզման | Խովանսկոե գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | շախմատիստ և ոչ գեղարվեստական գրող |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ելիզավետա Իվանովնա Բիկովա (ռուս.՝ Елизаве́та Ива́новна Бы́кова, նոյեմբերի 4, 1913[1][2], Բոգոլյուբովո, Վլադիմիրսկի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 8, 1989[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային շախմատիստուհի, աշխարհի երրորդ չեմպիոնուհին (1953 - 1956, 1958 - 1962), սպորտի վաստակավոր վարպետ (1953), միջազգային վարպետ (1953), կանանց գրոսմայստեր (1976), տնտեսագետ-պլանավորող, լրագրող։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հաջողությունների հասնում է Մոսկվայի առաջնություններում (1937, 3-րդ տեղ), Մոսկվայի վեցակի չեմպիոնուհի (1938 -1952) և ԽՍՀՄ եռակի չեմպիոնուհի (1947, 1948, 1950)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հանդես էր գալիս մոսկովյան հիվանդանոցներում իր դասախոսություններով և միաժամանակյա խաղաշարերով։
1953 թվականին աշխարհի առաջնության մրցախաղում 8:6 հաշվով հաղթում է Լյուդմիլա Ռուդենկոյին։ Իսկ 50-ականների վերջին և 60-ականների սկզբին Մոսկվայում խաղացել է աշխարհի առաջնության 3 մրցախաղում (1958 և 1960 հաղթել է Օ. Ռուբցավային և Ա. Զվորիկինային)։ 1962 թվականին տիտղոսը զիջել է Նոնա Գափրինդաշվիլիին։ Հանդես է եկել մոսկովյան առաջնություններում մինչև 70-ականների վերջը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Hosch W. L. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելիզավետա Բիկովա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
|
Վերա Մենչիկ (1927-1944) • Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) • Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) • Օլգա Ռուբցովա (1956-1958) • Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) • Մայա Չիբուրդանիձե (1978-1991) • Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) • Ժուժա Պոլգար (1996-1999) • Չժու Չեն (2001-2004) • Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) • Սյույ Յուհուա (2006-2008) • Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) • Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) • Աննա Ուշենինա (2012-2013) • Մարիա Մուզիչուկ (2015-2016) • Թան Չժունյի (2017-2018) • Ցզյու Վենցզյուն (2018-ից) |
- Նոյեմբերի 4 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 8 մահեր
- 1989 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Խովանսկոե գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Շախմատի աշխարհի չեմպիոններ
- Ռուս շախմատիստներ
- Շախմատիստներ այբբենական կարգով
- Ռուս տնտեսագետներ
- Ռուս լրագրողներ
- Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին

